Տարրական դասարանների դասվար Ռոմելա Հակոբյանը ներկայացնում է պարտադիր ատեստավորման դասընթացի համար կատարած իր հետազոտական աշխատանքը, որը վերաբերում է հանրակրթական դպրոցներում ներառական կրթության իրականացման առանձնահատկություններին և առկա դժվարություններին։ Աշխատանքն ամբողջությամբ կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ, իսկ ստորև կարող եք տեսնել մեր՝ թիվ 194 հիմնական դպրոցի օրինակով կատարված ուսումնասիրությունը։

 

Ներածություն

            Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկի ավելացմանը զուգընթաց բարեփոխումներ են տեղի ունենում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների կրթական կարիքի ընթացակարգերում՝ ուսումնասիրության կարիք ունեն ԿԱՊԿՈՒ երեխաների կրթական միջավայրում սոցիալականացման հնարավորությունների ընդլայնմանը։

Այս համակարգում դեռևս առկա են մի շարք բացթողումներ և խնդիրներ, որոնք ընդհանուր առմամբ անդրադառնում են ներառական կրթության որակի վրա, և այն երբեմն կրում է ձևական բնույթ։ Կարծում ենք, որ նման խնդիրների պարզումը և բարձրաձայնումը ևս մի առիթ է դրանց մասին խորհելու, դրանց լուծման ուղիները որոնելու և կիրառության մեջ դնելու տեսանկյունից։

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ներառական կրթության իրականացման գործընթացի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները կրտսեր դպրոցում (N 194 հիմն․ դպրոց)։

Հետազոտության առարկան է ներառական կրթության իրականացման գործընթացը։

Հետազոտության առարկան է ներառական կրթության իրականացման գործընթացի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները կրտսեր դպրոցում։

1.1. Հասկացություն ներառական կրթության մասին

          Այսօր աշխարհում կա մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամությամբ մոտ կես միլիարդ մարդ։ Այդ անձինք հաճախ սահմանափակված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ սոցիալական արգելքներով, որոնք մեկուսացմում են նրանց հասարակությունից և հնարավորություն չեն ակտիվորեն մասնակցելու իրենց երկրի զարգացմանը։ Հաշմանդամների մոտ 80 տոկոսն ապրում է զարգացող երկրներում։ Այս ներուժը ուղղորդելու և իրացնելու բանալին մարդկանց մտածելակերպում է. վիճակը փոխելու համար անհրաժեշտ է կրթել հասարակությանը և սերմանել հարգանք բոլոր մարդկանց իրավունքների հանդեպ։

Ներառական կրթությունը գործընթաց է, որը հենվում է բոլոր երեխաների՝ այդ թվում նաև կրթության հատուկ պայմանների կարիք և սահմանափակ հնարավորություններ ունեցող, կրթություն ստանալու իրավունքի վրա։ Այն արձագանքում է բոլոր սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է մասնակցությունը ուսումնական, մշակութային ու համայնքային կյանքին։ Այն ենթադրում է փոփոխություններ և բարեփոխումներ կրթության բովանդակության մեջ, մոտեցումներում, կառույցներում և մեթոդներում, տարածվում է համապատասխան տարիքային խմբի բոլոր երեխաների վրա, և հենված է այն համոզմունքի վրա, որ բոլոր երեխաներին կրթելը հանրակրթական համակարգի պարտականությունն է […]:

[…]

Ներառական կրթությունը

  • ընդունում է, որ բոլոր երեխաները կարող են սովորել,
  • ընդունում և հարգում է երեխաների տարբերությունները՝ տարիքը, սեռը, ծագումը, լեզուն, զարգացման խնդիրները, անհատական առանձնահատկությունները, ընտանիքի սոցիալական կարգավիճակը և այլն,
  • նպաստում է բոլոր երեխաների կարիքներին համապատասխան կրթական գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը,
  • նպաստում է ներառական հասարակության կառուցման հեռահար ռազմավարական գաղափարների իրականացմանը,
  • դինամիկ և զարգացող գործնթաց է։

Ներառական կրթությունը ենթադրում է համակարգի, այլ ոչ թե երեխայի հարմարեցում

Ներառական կրթությունը հաշմանդամության սոցիալական մոդելի յուրօրինակ ածանցյալ է։ Այն ընդունում է, որ բոլոր երեխաները տարբեր են, իսկ դպրոցներն ու հանրակրթական համակարգը պետք է համալրվեն բոլոր սովորողների՝ զարգացման հապաղումներով, արատներով և առանց դրանց, անհատական պահանջմունքներին։ Սակայն, ներառում չի նշանակում բոլորին ձուլելու կամ միատեսակ դարձնելու ձգտում։ Այն ընդունում է, որ երեխաները սովորում են տարբեր արագությամբ, իսկ ուսուցիչներին անհրաժեշտ են հատուկ հմտություններ՝ ուսուցման գործընթացի ճկունությունն ապահովելու համար։ Պարզապես, երեխաներին անհրաժեշտ է հասկանալի, մատչելի դասավանդում։ Իսկ դա իր հերթին ենթադրում է երեխայի առանձնահատկություններին, անհատական կրթական պահանջմունքներին, զարգացման տեմպերին, ընդունակություններին և կարողություններին համապատասխանող տարբեր մեթոդների օգտագործում:

Ներառական կրթությունն օգնում է հաղթահարելու խտրականությունը։

[…]

Ներառական կրթության իրականացման առանձնահատկությունների հիմնախնդիրը

2.1.Հետազոտության ուղղվածության հիմնավորումը

            Երևանի թիվ 194 հիմնական դպրոցում 2021-22 ուս․ տարվա տվյալների համաձայն, սովորում են մի քանի աշակերտ, որոնք ընդգրկված են ներառական կրթության համակարգում, սա փոքր թիվ է կազմում ի տարբերություն այլ հիմնական դպրոցների, որոնց թվում ավելի շատ են ներառված աշակերտները։ Նրանք ունեն կրթական տարբեր կարիքներ։ Ծնողները ևս ներառված են կրթական համակարգում։ Աշխատանքը բավականին դժվար է և աշխատատար, քանի որ առաջին անգամ ենք աշխատում նման երեխաների հետ։ Իմ նպատակն է բացահայտել դպրոցում այս ծրագրի իրականացման առանձնահատկությունները։

  Պարզվել է, որ 2021-22 ուս․ տարում

  • Ներառական կրթության բազմամասնագիտական թիմում ընդգրկված են 1 հոգեբան, 4 սոցիալական մանակվարժ, հատուկ մանկավարժ և 2 լոգոպեդ։
  • Ծրագրում ընդգրկված են ինտելեկտուալ ֆունկցիայի «թեթև», «միջին» խանգարումներ ունեցող երեխաներ։
  • Ըստ կանոնակարգի՝ ներառական կրթության ծրագրում ընդգրկված երեխաներին ըստ կարիքի տրամադրվում է հատուկ մանկավարժ, լոգոպետ, հոգեբան և այլ մասնագետներ։ Երեխաները յուրաքանչյուր մասնագետի հետ հանդիպում են օրվա մեջ ոչ ավել քան 30 րոպե։

Այդ դասերի ընթացքում հոգեբաններն իրենց աշխատանքում առավելապես կիրառում են հետևյալ մեթոդները․

  • «Պարզ հեքիաթների վերլուծություն», որի ընթացքում լինում են քննարկումներ երեխաների միջև, ինչը դրական է ազդում փոխհամագործակցության մթնոլորտի ձևավորմանը։
  • «Օգնության ձեռքեր» մեթոդը ստուգում է, թե ինչքանով են միավորված նույն խմբի աշակերտները միմյանց ճանաչում և սրտացավ միմյանց նկատմամբ։ Այս մեթոդը երեխաներին սովորեցնում է լինել հարգալից և սրտացավ՝ սեփական ընկերների և դիմացինի նկատմամբ։

Ուսուցիչ-ծնող համագործակցությունը մեր դպրոցում գործում է ամուր հիմքերի վրա, որը միանշանակ դրական է ազդում կրթադաստիարակչական աշխատանքների վրա։

Հետազոտական աշխատանքիս ընթացքում իմ առջև խնդիր եմ ունեցել.

  • պարզել ներառական կրթության իրականացման առանձնահատկությունները կրտսեր դպրոցում՝ Երևանի թիվ 194 դպրոցի օրինակով,
  • ուսումնասիրել ուսուցիչների կրթության և որակավորման մակարդակը, աշխատանքային փորձի, մասնավորապես՝ ուսուցիչների ընկալումը և առանձին վերաբերմունքը ներառական կրթության հանդեպ,
  • հետազոտել բազմամասնագիտական թիմի անդամների մասնագիտական մանկավարժական հանդուրժողականության մակարդակը։

1․ Մեր կողմից մշակվել է հարցաթերթիկ՝ կազմված 8 հարցից՝ ներառական կրթության առանձնահատկությունները բացահայտելու համար։

2․ Անցկացրել ենք Օ․ Ս․ Կուզմինայի «Ես և ներառական կրթությունը» և «Ուսուցիչը և ներառական կրթությունը» մեթոդիկաները։ Հարցաթերթի առաջին մասը ներառում է հարցվողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար նախատեսված ընդհանուր հարցերը։ Երկրորդ մասն արտացոլում է ուսուցչի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների նկատմամբ վերլուծական բնույթի, անձնածին և մասնագիտական դիրքորոշման խնդիրները։

2.2. Հետազոտության ընտրակազմը և փուլերը

           Որպես հետազոտության ընտրակազմ ընտրվել են թիվ 194 դպրոցի բազմամասնագիտական թիմի անդամները, նրանց մասնագիտական գործունեության առանձնահատկությունները։

Հետազոտությանը ընդգրկվել են 1 հոգեբան, 1 լոգոպեդ, 1 ներառական կրթության համակարգող մասնագետ և 2 ուսուցիչ, ում դասարաններում ընդգրկված են ԿԱՊԿՈՒ աշակերտներ։ Առաջին փուլում մշակվեց հարցաթերթիկը, վերլուծեցինք արդյունքները, ապա Յու․ Ա․ Մակարովի մեթոդիկաների միջոցով բացահայտվել են ներառական կրթության ծրագիրն իրականացնող մասնագետների անձնային կողմնորոշումներն ու մասնագիտական պատրաստակամությունը։

Ներկայացնում եմ թիվ 194 դպրոցում իրականացված հարցաթերթիկների արդյունքների վերլուծությունները դիագրամաների տեսքով․

Այսպիսով պարզ է դառնում, որ ուսուցիչները կարևորում են ներառական կրթության առկայությունը։

194 դպրոցում աշխատողները բացի դասավանդելուց, կարևորում են մարդկային շփումը, ինչը ևս սերմանում են երեխաների մեջ դեռ կրտսեր դասարաններից։

Հետաքրքրական էր այն փաստը, որ և՛ բազմամասնագիտական թիմի անդամները, և՛ ուսուցիչները դրական են տրամադրված ներառական կրթության իրականացմանը, սակայն դրսևորում են մասնագիտական մանկավարժական հանդուրժողականության բավարար մակարդակ։

Հետազոտական աշխատանքն ամբողջությամբ կարդացեք այստեղ՝ Ներառականություն—Ռոմելա Հակոբյան