Տարրական դասարանների դասվարներ Հասմիկ Սաֆարյանը և Հասմիկ Պողոսյանը կիսվում են գնահատման նոր չափանիշների վերաբերյալ ձեռք բերված հմտություններով և փորձառությամբ։
2021թ․-ի հոկտեմբերի 20-ին մենք մասնակցեցինք ԿԶՆԱԿԻ կողմից կազմակերպված մեկօրյա սեմինարին, որի քննարկման թեման էր “Բանավոր խոսքի ձևավորող գնահատման չափանիշները”։ Այնուհետև մեկ շաբաթվա ընթացքում կազմեցինք մեր դասարանին համապատասխան սանդղակ՝ այն հեռավար կերպով ներկայացնեելով սեմինարավարներին։ Սանդղակի բովանդակությունը հաստատելուց հետո կատարեցինք փորձարկում մեր դասարաններում, որի արդյունքը ներկայացրեցինք հաջորդ սեմինարի հանձնաժողովին, որի նախագահ, ԿԶՆԱԿ-ի տնօրեն պարոն Թորոսյանն աշխատանքը շարունակելու և հետագայում կրթապիտակ ստանալու առաջարկ արեց։
Կատարված աշխատանքը ներկայացրեցինք նաև մեր դպրոցի մեթոդմիավորման նիստում՝ կիսվելով մեր փորձառությամբ։
Այժմ շարունակում ենք աշխատանքը՝ ներկայացնելու յուրաքանչյուր աշակերտի առաջընթացը։
Ստուրև ներկայացնում ենք բանավոր խոսքի գնահատման չափանիշների փորձարկումը, որը կատարել ենք մեր դասարաններում։
Սեղմել գրքի վրա!