
Միջոցառման մեջ բազում խորհրդանշական անցումներով` կոտորածից մինչև վերածնունդ բեմականացրին գրքում ներկայացվող` 8ա դասարանի աշակերտուհի Էլեն Մխիթարյանի՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած նախնիների պատմությունը, որը սկսել էին հավաքագրել` մասնակցելու «Արմատ և Ծիլ» նախագծի մրցույթին, սակայն շուտով հասկացել էին, որ այն կարող է վերածվել ինքնուրույն ամբողջական նախագծի։