Մեր դպրոցում ելույթով հյուրընկալվեցին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի սաները և տարրական դպրոցի աշակերտների համար ներկայացրին «Աղետիկը» բեմադրությունը, որի նպատակն է կրթական խաղ-ներկայացում ձևաչափով նպաստել աղետների ժամանակ անվտանգության մշակույթի ձևավորմանը, իրազեկվածության բարձրացմանը և դժվարին պահին հուսալի ընկերոջ՝ փրկարարի կերպարի ամրապնդմանը:
Փոքրիկները մեծ ուշադրությամբ դիտեցին ներկայացումը, իսկ վերջում հարցերով ամփոփեցին ստացված տեղեկությունը։
Շնորհակալություն ենք հայտնում ԱԻՆ մշակութային կենտրոնին՝ ի դեմս տնօրեն Քնարիկ Զաքարյանի, մեր դպրոցի հետ համագործակցության համար և սիրով կսպասենք՝ հյուրընկալելու նոր ներկայացումներ մեր դպրոցում։
Միջոցառման նկարները տեսեք մեր ֆեյսբուքյան էջում՝ ԱՅՍՏԵՂ։