Լավագույն ավանդույթները շարունակվում են․․․
?‍? 2023թ-ին ևս մենք շարունակեցինք դեռևս 2019թ.-ին աշակերտական խորհրդի կողմից կազմակերպված նախաձեռնությունը` «Մեր դպրոցը` Ձմեռ Պապ», որի ժամանակ նվերների տուփեր ենք պատրաստում սահմանային գյուղի դպրոցի աշակերտների համար ?
 Աշակերտական խորհրդի կողմից սկսված այս նախաձեռնությունն ամեն անգամ անասելի կերպով ջերմացնում է բոլորիս սրտերը և միավորում մեզ բարի գործի շուրջ, որը նախևառաջ այն անողին է երջանկացնում։
? Այս անգամ ուղղությունն ընտրվեց Սյունիքի մարզի սահմանային Ներքին Խնձորեսկի գյուղի միջնակարգ դպրոց՝ Ամանորին ընդառաջ փոխանցելու անվանական նվերներ դպրոցի աշակերտների և ուսուցիչների երեխաների համար ?❤️☃️ 
❤️ Մեր աշակերտների համար սա ինքնին կարևորագույն կրթական դաս է` լինել կարեկից, հոգատար, սրտաբաց, կամեցող, մարդասեր, սովորել լիանալ` նվիրաբերելով… և հավատալ հրաշքին ? Չէ՞ որ սա է Ամանորի համամարդկային խորհուրդը` լինել միասնական, միմյանց հանդեպ ուշադիր և հավատալ հրաշքներին ?
?  Ներքին Խնձորեսկի աշակերտներից կանխավ ստացանք իրենց մասին պատմող նամակներ, որոնք փոխանցվեցին մեր դասարաններին, որոնք մեծ սիրով ու պատրաստակամությամբ սկսեցին պատրաստել նվերները։ ? Այս գունագեղ արկղերի մեջ մեր աշակերտները, ուսուցիչները և ծնողները լիքը սեր և բարություն ամբարեցին, սիրով փաթեթավորեցին, որ ուղարկեն  միջնակարգ դպրոցի իրենց անծանոթ բարեկամներին, որոնցից Ամանորի նախօրեին նամակներ էին ստացել։
? Սիրելի դպրոցական համայնք,
Ձեր կողմից պատրաստած նվերների տուփերը մեր դպրոցի պատվիրակության կողմից ապահով հասան Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց, որտեղ մեզ սպասում էին մեծ անհամբերությամբ և հյուրընկալությամբ։ ❤️ Աննկարագրելի է այն ոգևորությունն ու ուրախությունը, որ կար մեր այցին սպասող փոքրիկների աչքերում ?
? Անցնել էր պետք այս երկար ճանապարհը` ինքնուրույն գիտակցելու այս այցի նշանակությունը և հանդիպելու ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմում երեք կողմից թշնամու սահմանով եզրագծված այս փոքրիկ ու հեռավոր գյուղի դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին, որոնք իրենց ներկայությամբ շարունակում են ապրեցնել գյուղն ու սահմանը։
? Մենք նվերների տուփեր էինք պատրաստել դպրոցի բոլոր աշակերտների և անձնակազմի երեխաների համար` գյուղի գրեթե բոլոր ընտանիքներ ստացան ձեր ուղարկած սերն ու ջերմությունը։ ❤️ Սակայն փոխանցելու հետ մեկտեղ` մենք ստացանք նաև նրանց սերը, ջերմությունն ու շնորհակալությունը, որը մեր ողջ դպրոցական համայնքի համար է ?
❤️ Այս նախաձեռնությունն իրականացնելու համար մենք ևս մեր շնորհակալությունը պետք է հայտնենք` նախաձեռնության կազմակերպիչներ տնօրեն Ն. Մանուկյանին, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ն. Կիրակոսյանին, Էլեկտրոնային կառավարման և դասավանդման մասնագետ Զ. Գևորգյանին, որոնք օրեր շարունակ մեծ նվիրումով կազմակերպեցին ամեն բան, պատվիրակության անդամներ փոխտնօրեն Լ. Առաքելյանին, ՆԶՊ ուսուցիչ Հ. Մելյանին և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ. Խորենյանի, որոնք ուղեկցեցին մեր թիմին և ապահովեցին անվտանգությունը, ազգային երգ ու պարի ուսուցչուհի Ա. Թովմասյանին, ով իր թովիչ երգերով ելույթ ունեցավ միջոցառմանը, մեր վարորդ Արտակ Գրիգորյանին և կազմակերպության ղեկավար Տիգրան Բալյանին ` մեզ հետ այս ճանապարհն համբերատարությամբ անցնելու համար։ Մեզ հետ էին նաև աշակերտական խորհրդի անդամներ Էլեն Իվանյանն ու Արամ Իսկանդարյանը` աշակերտների հետ շփվելու իրենց տեսածը փոխանցելու։
❤️ Շնորհակալ ենք նաև Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց -ի տնօրեն Անուշ Գրիգորյանին և ԴԱԿ Հերմինե Դիլանչյանին իրենց ջերմ ընդունելության համար։
❤️ Եվ, իհարկե, մեծագույն շնորհակալություն մեր ծնողական մեծահոգի և պատրաստակամ համայնքին, առանց որի հնարավոր չէ կյանքի կոչել որևէ նախաձեռնություն ?
? Սակայն մեր անակնկալներն այսքանով չեն եզրափակվում` մենք տուփեր էինք պատրաստել նաև հայ զինվորի համար, որը պահպանում է սահմանը և մեր խաղաղ քունը։
Մենք քաղցրեղենով, սնունդով, հիգիենայի պարագաներով ու գուլպաներով, ինչպես նաև մեր աշակերտների նամակներով լի տուփեր փոխանցեցինք նաև N զորամաս և զինվորների հյուրընկալեցինք մեր միջոցառմանը։ Շնորհակալ ենք նաև այս նախաձեռնությունը սատարող բոլոր ուսուցիչներին և ծնողներին, հատկապես` 6զ դասարանի ծնող Կարինեին զինվորներին ուղարկած առանձին ուշադրության համար ?
? Թող մեր այս փոքրիկ, բայց մեծ սրտով արված նախաձեռնությունը դառնա վարակիչ և ջերմացնի շատ ու շատերի սրտերը: Որովհետև ինչպես ասաց Ներքին Խնձորեսկի ուսուցչուհիներից մեկը` «Եթե բոլորը ձեզ նման մտածեն և վարվեն, ապա մեր երկիրն ավելի լավը կլինի»… ❤️❤️❤️
? Ուրեմն` տարածեք սեր և բարություն… Եվ Թող որ Ամանորի հրաշքը հասնի բոլոր-բոլոր մանուկներին ?
?Անցնող տարին անիմաստ չէ, եթե գոնե մեկ բարի գործ ես կատարել… ❤
?Ամփոփելով “Մեր դպրոցը՝ Ձմեռ Պապ Ներքին Խնձորեսկի դպրոցի համար” համադպրոցական նախագիծը՝ ձեզ ենք ներկայացնում այս տեսանյութը՝ որպես հաշվետվություն և երախտագիտություն մեր դպրոցական համայնքին այս նախագծի իրականացման համար ?
Միասին մենք զորեղ ուժ ենք ?
? Թող գալիք տարին ձեր սրտի մեծության չափով ձեզ բերի սեր ու բարիք ❤
?Թող խաղաղ բացվի սահմանում ապրող հայի, սահմանը պահող զինվորի ու մեր հայրենիքի ամեն առավոտը։
https://www.facebook.com/194school/videos/1416849672549329