Loading...
Անձնակազմ2022-10-21T10:05:13+00:00

Նունե Մանուկյան

Դպրոցի տնօրեն

Յուրաքանչյուր օջախ իր պատմությունն ունի և կարևոր է, թե ովքեր են դրա կերտողները՝  հեռուն գնացող իրենց նպատակներով ու երազանքներով։
Օջախն առանց երեխաների դատարկ է, որովհետև հանուն նրանց են մեր նպատակներն ու երազանքները: Եվ կայացած է այն օջախը, որտեղ հանուն բոլորի երազանքների` իշխում են սերն ու հոգատարությունը:

Այսպիսին է մեր կրթօջախը, որը պատիվ ունեմ ներկայացնելու, որի անդամն եմ 1988 թվականից`շուրջ 32 տարի և ղեկավարը`23 տարի:
Այստեղ թևածում է սերը, նպատակի համար համախմբվելու կարողությունը դառնում է գլխավոր շարժիչ ուժ: Այստեղ են կերտվում մեր երեխաների մանկության հեքիաթը, նրանց պատանեկության անաղարտ երազանքները: Ավարտելով դպրոցը՝ նրանք տանում են իրենց հոգում յուրաքանչյուրիցս մի մասնիկ: Շատերը գտնում են իրենց առաքելությունը, գնում իրենց երազանքների ետևից, ոմանք վերադառնում են դպրոց՝ իրենց ուսուցիչների օրինակով կրթելու ապագա քաղաքացուն:

Մենք սիրում ենք մեր հայրենիքը, մեր համայնքը, մեր ուսուցիչներին, մեր ծնողներին ու աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր վստահում են մեզ:
Մեր կրթօջախի ուժը նրա միասնության մեջ է, հաջողությունը` սիրո ու վստահության:

Նունե Նվերի Մանուկյան

  • Ծնվել է 1965թ.-ին Երևանում:
  • 1982թ.-ին ավարտել է Երևանի հ. 68 միջնակարգ դպրոցը:
  • Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ «Օլիգրոֆրենոմանկավարժ, լոգոպեդ» որակավորմամբ:
  • 1988թ.-ին աշխատանքի է անցել Երևանի հ. 194 միջնակարգ դպրոցում՝ որպես, ջոկատավար, ապա՝ ուսուցիչ:
  • 1997թ.-ին նշանակվել է նույն դպրոցի տնօրեն, վերընտրվել է 2011, 2016 և 2021թթ․-ին:

Պարգևատրվել է

  • «Գարեգին Նժդեհ» մեդալով;
  • «Դրաստամատ Կանայան» մեդալով;
  • Լեռնային Ղարաբաղի «Մայրություն» մեդալով;
  • Երկրապահական մի շարք մեդալներով և հուշամեդալներով;
  • ՀՀ Ազգային Ժողովի պատվոգրերով;
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվոգրերով;
  • Երևանի քաղաքապետարանի պատվոգրերով;
  • Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության պատվոգրով;
  • Մի շարք գերատեսչական այլ պատվոգրերով և շնորհակալագրերով։

Հասմիկ Կարապետյան 

Ուսումնադաստ․ գծով տնօրենի տեղակալ

Լիանա Մանուկյան

Ուսումնադաստ․ գծով տնօրենի տեղակալ

Լուսինե Մաթևոսյան

Ուսումնադաստ․ գծով տնօրենի տեղակալ

Աննա Մինասյան

Մասնագիտական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ

Նորություններ

Ծանոթացեք դպրոցի անցուդարձին

Լոգոպեդի աշխատանքի կարևորությունը դպրոցում

Նոյեմբերի 14-ը նշվում է որպես լոգոպեդների միջազգային օր։ 🗣 Մեր դպրոցի լոգոպեդ Արմինե Քիրազյանը ներկայացնում է լոգոպեդի աշխատանքի կարևորությունը դպրոցում։   Լոգոպեդներն աշխատում են այն անձանց հետ, ովքեր [Կարդալ ավելին․․․]

Հայտարարություն

Հայտարարվում  է  մրցույթ  Երևանի Ա. Հովհաննիսյանի  անվան  հմ. 194  հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի դասվարի (15 դասաժամ) թափուր  տեղի  համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն [Կարդալ ավելին․․․]

Մեր դպրոցը կունենա իր սեփական արևային ֆոտովոլտային համակարգը

Սիրելի դպրոցական համայնք, Ուրախ ենք ձեզ տեղեկացնել դպրոցի զարգացման հնգամյա ծրագրի ևս մեկ կետի կատարման մասին։ Ինչպես գիտեք` օգոստոս ամսին ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատվեց տնօրեն Ն. Մանուկյանի [Կարդալ ավելին․․․]

Նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները

Նոր չափորոշիչներով հրատարակված նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակից օգտվելն առավել դյուրին դարձնելու նպատակով ստորև տեղադրել ենք մեր դպրոցի կողմից ընտրված նոր հրատարակության դասագրքերի էլեկտրոնային տարբերակները։ Սեղմեք համապատասխան դասարանի [Կարդալ ավելին․․․]