Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այս առիթով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ողջ Հայաստանով մեկ իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարհանումներ։
Այսօր նմանօրինակ “արտակարգ” միջոցառումների մասնակիցը եղավ նաև մեր դպրոցը:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակի բարձրացման ֆակուլտետի դասախոսներ Գրիգոր Հակոբջանյանը և Արայիկ Գասպարյանը բաց դաս անցկացրին աշակերտների համար, տեղեկություններ ներկայացրին քաղպաշտպանության օրվա մասին, կապ-ազդարարում կազմակերպելու միջոցառումների մասին, ներկայացրին բոլոր գործողությունները, որոնք քաղաքացիները պետք է կատարեն տագնապի ազդանշանը լսելուց հետո:
Դպրոցի տնօրեն տիկին Մանուկյանը նշեց աշակերտների կողմից նմանօրինակ գիտելիքների տիրապետելու և դրանք անհրաժեշտ պահին ճիշտ կիրառելու կենսական կարևորության մասին և հորդորեց լուրջ վերաբերվել նման վարժանքներին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի փրկել ոչ միայն սեփական կյանքը, այլև՝ ընտանիքի և յուրայինների:
Իսկ ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ, միջազգային կարգի փրկարար Գևորգ Հովակիմյանը փաստեց, որ նման արտակարգ իրավիճակներ կարող են պատահել ցանկացած պահի և հիշեցրեց, որ դեռ 1990 թվականի մայիսի 27-ին զինված ընդհարում տեղի ունեցավ Երևանի Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանում Երևան-Նուբարաշեն խճուղու հայկական ինքնապաշտպանական ուժերի ու խորհրդային զինվորների միջև, որի հետևանքով զոհվեցին ազատամարտիկներ և խաղաղ բնակիչներ:
Ուրեմն՝ մեր երկրի պես աշխարհագրական դիրք, հարևաններ և կարգավիճակ ունեցող երկրի քաղաքացիները պարտավոր են զգոն և պատրաստ լինել ամեն վայրկյան:
Այնուհետև հնչեց տագնապի ազդանշանը և ողջ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները նախապես մշակված պլանով շտապեցին դուրս՝ դեպի տարհանման հավաքատեղիներ:
Հաջող տարհանումից հետո դպրոցի բակում սպասում էին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակիցները, որոնք մեծագույն պատրաստակամությամբ աշակերտներին ցուցադրեցին փրկարարական աշխատանքների և առաջին օգնության կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկան և միջոցները և բացատրեցին դրանց կիրառելիությունը տարաբնույթ փրկարարական իրավիճակների դեպքում:
Շնորհակալություն ենք հայտնում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ողջ կազմին մեր դպրոցում նման կարևոր միջոցառման անցկացման համար:
Միջոցառման բոլոր նկարները կարող եք տեսնել մեր դպրոցի ֆեյսբուքի էջում՝ ԱՅՍՏԵՂ ։
Ուսումնական տարհանում թիվ 194 հիմնական դպրոցում
Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այս առիթով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ողջ Հայաստանով մեկ իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարհանումներ։Այսօր նմանօրինակ "արտակարգ" միջոցառումների մասնակիցը եղավ նաև մեր դպրոցը:Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակի բարձրացման ֆակուլտետի դասախոսներ Գրիգոր Հակոբջանյանը և Արայիկ Գասպարյանը բաց դաս անցկացրին աշակերտների համար, տեղեկություններ ներկայացրին քաղպաշտպանության օրվա մասին, կապ-ազդարարում կազմակերպելու միջոցառումների մասին, ներկայացրին բոլոր գործողությունները, որոնք քաղաքացիները պետք է կատարեն տագնապի ազդանշանը լսելուց հետո: Դպրոցի տնօրեն տիկին Մանուկյանը նշեց աշակերտների կողմից նմանօրինակ գիտելիքների տիրապետելու և դրանք անհրաժեշտ պահին ճիշտ կիրառելու կենսական կարևորության մասին և հորդորեց լուրջ վերաբերվել նման վարժանքներին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի փրկել ոչ միայն սեփական կյանքը, այլև՝ ընտանիքի և յուրայինների:Իսկ ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ, միջազգային կարգի փրկարար Գևորգ Հովակիմյանը փաստեց, որ նման արտակարգ իրավիճակներ կարող են պատահել ցանկացած պահի և հիշեցրեց, որ դեռ 1990 թվականի մայիսի 27-ին զինված ընդհարում տեղի ունեցավ Երևանի Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանում Երևան-Նուբարաշեն խճուղու հայկական ինքնապաշտպանական ուժերի ու խորհրդային զինվորների միջև, որի հետևանքով զոհվեցին ազատամարտիկներ և խաղաղ բնակիչներ: Ուրեմն՝ մեր երկրի պես աշխարհագրական դիրք, հարևաններ և կարգավիճակ ունեցող երկրի քաղաքացիները պարտավոր են զգոն և պատրաստ լինել ամեն վայրկյան:Այնուհետև հնչեց տագնապի ազդանշանը և ողջ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները նախապես մշակված պլանով շտապեցին դուրս՝ դեպի տարհանման հավաքատեղիներ:Հաջող տարհանումից հետո դպրոցի բակում սպասում էին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակիցները, որոնք մեծագույն պատրաստակամությամբ աշակերտներին ցուցադրեցին փրկարարական աշխատանքների և առաջին օգնության կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկան և միջոցները և բացատրեցին դրանց կիրառելիությունը տարաբնույթ փրկարարական իրավիճակների դեպքում:Շնորհակալություն ենք հայտնում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ողջ կազմին մեր դպրոցում նման կարևոր միջոցառման անցկացման համար:
Posted by 194 Հիմնական Դպրոց on Tuesday, March 12, 2019