Հարգելի ծնողներ,

Եթե ձեր երեխային էլեկտրոնային համակարգի միջոցով արդեն հայտագրել եք մեր դպրոցում 1-ին դասարանում և տեսել եք “Ձեր երեխան հայտագրված է” ծանուցագիրը, ուրեմն անհանգստանալու առիթ չկա․ ձեր երեխան հայտագրված է: Հայտագրումը չի չեղարկվելու, ժամանակային առումով որևէ սահմանափակում չկա։ Այս պարագայում նույնպես մի՛ անհանգստացեք։

1-ին դասարան հայտագրված երեխաների գործերը դպրոց կարող եք բերել հունիսի 14-ից սկսած մինչև օգոստոսի 31-ը, ժ․ 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում։ Խնդրում ենք մոտենալ դիմակով և պահպանել համավարակի ժամանակ անվտանգության կանոնները։

Ցանկալի է, որ դպրոց գալուց առաջ hayt.emis.am կայքում վերևի աջ անկյունում մուտք անեք ձեզ կարճ հաղորդագրությամբ ուղարկված PIN կոդը և դպրոց ուղարկեք էլեկտրոնային դիմումը։

Գործերը հանձնելիս անհրաժեշտ է ունենալ հետևյալ պահանջվող փաստաթղթերը.

1. Տեղեկանք բնակչության պետռեգիստրում երեխայի հաշվառման մասին (անձնագրային բաժանմունքից);
2․ 3 x 4 չափի 2 լուսանկար;
3. Երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և պատճեն;
4. Երեխայի սոցքարտի պատճեն;
5. Ծնողներից մեկի անձնագրի պատճեն։

Հիշեցնենք, որ գործերը հանձնելու պահին բժշկական 26 ձևը ներկայացնելը պարտադիր չէ, սակայն այն արդեն անհրաժեշտ կլինի սեպտեմբերին։

Բարի գալուստ Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց 🙂