? 2022թ-ի մայիսի 21-ին մեր դպրոցով սիրով մասնակցեցինք ISSD – Innovative Solutions for Sustainable Development of Communities Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հկ-ի կողմից կազմակերպված «Թափոնարվեստ» ցուցահանդես-վաճառքին Երևանի բուսաբանական այգում, որի նպատակն էր ցույց տալ, որ վերամշակված թափոններից հնարավոր է արժեքավոր ապրանքներ ստանալ։

✅ Ցուցահանդեսին ներկայացված էին հիմնականում մարզային այն դպրոցները, որոնք հանդիսանում են «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շահառուներ։ Սակայն մեր դպրոցը, որպես բնապահպանական ակտիվ դպրոց, ևս մասնակցեց ցուցահանդեսին։

?Մեր դպրոցի ներկայացուցիչներն էին 7ա դասարանի աշակերտները` ուղեկցությամբ տեխնոլոգիայի ուսուցչուհի Ի. Թադևոսյանի։ Նրանք ծանոթացան նաև մյուս դպրոցների աշակերտների և նրանց աշխատանքների հետ, մասնակցեցին բնապահպանական փոքրիկ դասընթացների, ստացան “կանաչ” մրցանակներ և, իհարկե, կարողացան վաճառել աշխատանքի ուսուցման ընթացքում պատրաստած իրենց աշխատանքներից ու էկո-պայուսակներից, ինչն էլ անչափ ոգևորիչ էր նրանց համար և տպավորիչ ?️?
? Շարունակում ենք մնալ բնության ընկեր` «Eco-friendly» դպրոց ❤️