Լավագույն ավանդույթները շարունակվում են․․․


Աշակերտական խորհրդի կողմից սկսված այս նախաձեռնությունն ամեն անգամ անասելի կերպով ջերմացնում է բոլորիս սրտերը և միավորում մեզ բարի գործի շուրջ, որը նախևառաջ այն անողին է երջանկացնում։










Ձեր կողմից պատրաստած նվերների տուփերը մեր դպրոցի պատվիրակության կողմից ապահով հասան Ներքին Խնձորեսկի միջնակարգ դպրոց, որտեղ մեզ սպասում էին մեծ անհամբերությամբ և հյուրընկալությամբ։
Աննկարագրելի է այն ոգևորությունն ու ուրախությունը, որ կար մեր այցին սպասող փոքրիկների աչքերում 











Մենք քաղցրեղենով, սնունդով, հիգիենայի պարագաներով ու գուլպաներով, ինչպես նաև մեր աշակերտների նամակներով լի տուփեր փոխանցեցինք նաև N զորամաս և զինվորների հյուրընկալեցինք մեր միջոցառմանը։ Շնորհակալ ենք նաև այս նախաձեռնությունը սատարող բոլոր ուսուցիչներին և ծնողներին, հատկապես` 6զ դասարանի ծնող Կարինեին զինվորներին ուղարկած առանձին ուշադրության համար 











Միասին մենք զորեղ ուժ ենք




https://www.facebook.com/194school/videos/1416849672549329