✅ Հայտարարվում է մրցույթ Երեւանի Ա. Հովհաննիսյանի անվան հմ. 194 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի ինֆորմատիկա առարկայի ( 6 ժամ ) թափուր տեղերի համար:

✅Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը եւ
յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

? դիմում (Ձեւ 1),
? մեկ լուսանկար 3 × 4 չափի,
? բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (միջին մասնագիտական կրթություն ունեցող եւ կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ),
? անձը հաստատող փաստաթուղթ,
? «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
? ինքնակենսագրություն, (Ձեւ 5),
? այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
? Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ,
? հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր՝ (առկայության դեպքում),
? որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

✅ Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ եւ բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչեւ փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել եւ համալրել դրանք:


Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

✅ Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. փետրվարի 5 -ից մինչեւ 2025թ. 18-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերի:


✅ Մրցույթը տեղի կունենա 2025թ. փետրվարի 25-ին՝ ժամը 14:30-ին, Երեւանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երեւան Նոր Արեշ 7փ. .:

? Տեղեկությունների համար զանգահարել 45-39-20 հեռախոսահամարով։