Շուտով սեպտեմբերի 1-ն է։ Մեր դպրոցի լոգոպեդ Արմինե Քիրազյանը մանրամասն բացատրում է, թե ինչպես պետք է երեխայի ձեռքերը նախապատրաստել գրիչ բռնելուն։

Հայտնի է, որ երեխայի խոսքի զարգացման մակարդակը ուղղակիորեն կապված է ձեռքի մատների նուրբ շարժումների ձևավորվածության մակարդակից, որոնց լիարժեք զարգացումը նպաստում է ուշադրության, հիշողության, մտածողության, լսողական և տեսողական ընկալման, խոսքի (գրավոր, բանավոր) զարգացմանը:
Այդ իսկ պատճառով մանր մոտորիկայի զարգացմանն ուղղված աշխատանքը պետք է անցկացվի կանոնավոր:
Երեխայի ձեռքը որպեսզի նախապատրաստենք գրելուն անհրաժեշտ է մի շարք ուղեկցվող աշխատանքներ, որոնք կնպաստեն դրան։
?✍️
Դրանք են ձեռքի մատների մկանահոդային վարժությունները։
Ապացուցվել է, որ ձեռքի մատների շարժումները դրդում են կենտրոնական նյարդային համակարգի զարգացմանը և արագացնում երեխայի խոսքի զարգացումը։
Որպեսզի երեխան բռնի գրիչը ✍️և կատարի այլ մանր շարժումներ, ???մկանները պետք է ուժեղ լինեն, իսկ դրա համար պետք է սկսել մարզվել։
Երբ նշվում է, որ երեխային պետք է դպրոց ընդունվելը նախապատրաստել, ապա մենք պետք է աշխատանքներ տանենք հենց այս ուղղությամբ։ ?
Եկեք հասկանանք ինչպես անել, որ մեր փոքրիկ մատիկները դիմակայեն այն լարվածությանը, որ հանդիպելու են դպրոցում։
Կատարում ենք վարժություններ.

1. «Նախավարժանք»- Ծալում ենք 10 մատները (կատարել բռունց, բացել փակել մատները)։
2. «Զանգակ»- Մատները հերթով խփում ենք բթամատին։
3. «Տոտիկ-տոկիկ»- Ձախ ձեռքի մատների ծայրերը հերթով դնում ենք աջ ձեռքի մատների վրա։
4. «Առվակ»-Ձեռքերը հանգիստ, սահուն շարժումներով տանում ենք աջ, ապա ձախ, հետո մեջտեղից տարբեր կողմեր։
5. «Տուն»- Ձեռքերի ափերը միացնել «տանիքի» նման։ Բթամատները կպցնել իրար և թաքցնել «տանիքի» տակ։
6. «Մկրատ»- Կատարել բռունցք, ապա ցուցամատը և միջնամատը հանել դուրս և կատարել մկրատի շարժումներ։
7. «Օղակ»- Ցուցամատի և բութ մատի ծայրերը կպցնել իրար, դարձնել օղակ, ապա բաց թողնել։ Աջ և ձախ ձեռքի օղակները մտցնել իրար մեջ, ապա հետո թողնել։
8. «Ասեղ»- Ուղիղ պահում ենք ցուցամատները, ծալված են մյուս մատները, և տարբեր ուղղությամբ՝ աջ, ձախ, վերև, ներքև կատարում շարժումներ։
9. «Ճոճանակ»- Բացում ենք ձեռքի բոլոր մատները, պահում ուղիղ՝ սահուն բարձրացնում վերև, իջացնում ներքև։
10. «Գրիչ»- Ցուցամատի և բութ մատի ծայրը կպցնում ենք իրար (մնացած մատները փակ են), ապա ձախից տանում ենք աջ ձեռք։ Եթե երեխան ձախլիկ է անում է ձախ ձեռքով։