Պատմության ուսուցչուհի Նելլի Ղանդիլյանը կիսվում է դասի ընթացքում «Աշխարհացույց» կրթական հարթակի օգտագործման իր փորձառությամբ։

Սիրելի ուսուցիչներ և աշակերտներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ մի փոքրիկ տեղեկատվական նյութով։

2022թ.-ի սեպտեմբերից Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի 6դ դասարանի աշակերտները հայոց պատմությունը սովորում են «Աշխարհացույց» կրթական հարթակի օգնությամբ։ Այստեղ դասագրքային տեղեկատվությունը համեմվել է ինտերակտիվ քարտեզներով, նկարներով ու տեսանյութերով։

«Աշխարհացույց» կրթական հարթակը ստեղծվել է Վիզուալ Հայաստան հիմնադրամը, այն պիլոտային ծրագիր է։

Այս հարթակը այն գործիքն է, որն ուսուցչին հնարավորություն է տալիս դասն ավելի պատկերավոր դարձնել։

Նոր տեխնիկական միջոցները մեծապես որոշիչ տեղ են զբաղեցնում մեր առօրյա կյանքում  և, ուզենք, թե չուզենք, դրանք աստիճանաբար մուտք են գործում կրթական հաստատություններ։

Օգտագործելով «Աշխարհացույց» հարթակը՝ Հայոց պատմության դասը կարելի է դարձնել պարզ և դիտողական։ Հայոց Պատմությունը բարդ ու ծավալուն առարկա է և «Աշխարհացույց» հարթակը կարող է օգնել դասն ավելի հետաքրքիր անցկացնել։

Էկրանին ցուցադրվող գործողությունների հաջորդականությունը կարող է ըմբռնելի դարձնել նյութը աշակերտներին։ Անհնար է սահմանափակվել դասագրքի եղած նյութերով, քանի որ այսօր համակարգչի և համացանցի առկայությունը կարևոր է դասի ժամանակ։

Աշխարհացույց հարթակում տեսանյութերի և սահիկների միջոցով աշակերտներն ավելի լավ են պատկերացում կազմում թեմայի վերաբերյալ, ամրապնդվում են ձեռք բերած գիտելիքները, ինչը նպաստում է դասի ընթացքում աշակերտների ակտիվության բարձրացմանը։ Հնարավոր չէ ներկայիս տեխնոլոգիաների դարում դասերը վարել առանց ՏՀՏ կիրառելու։

Այսօր աշակերտներն ավելի լավ են տիրապետում համակարգչին և տարբեր ծրագրերի, քան ուսուցիչները։  «Աշխարհացույց» կրթական հարթակի կիրառումը հեշտացնում է ուսուցչի աշխատանքը․ եթե նախկինում ուսուցիչը փնտրում է քարտեզ, տանում դասարան, փնտրում տեսանյութեր, պատրաստում սահիկներ, ապա այսօր այդ ամենը կա մեկ հարթակում։

«Աշխարհացույց» կրթական հարթակն իրենից առաջին հերթին ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ` մշակված տեխնոլոգիական լուծումներով, որն առաջարկում է Հայոց պատմություն առարկայի դասավանդման ինտերակտիվությունը և բովանդակության վիզուալիզացիա՝ համալրված դեմքերով,  հետաքրքիր պատմության դրվագներով, գործիքակազմով, ֆիլտրերով, որոնողական համակարգով, ժամանակի կառավարումով, ինտեգրումով, այլ առարկաների համընդհանուր օգտագործմամբ, բոլոր շերտերի ներգրավվածությամբ։

Հարթակի արդյունավետությունը՝

    • Այս հարթակի միջոցով նախ և առաջ ուսուցիչը լայն հնարավորություն է ընձեռում սովորողներին՝ դուրս գալու դասագրքային ինֆորմացիայի շրջանակից և հետազոտելու, որոնել, փոփոխել և դիտել այլ նյութեր։
    • Այն մոտիվացնող է, ավելի պրակտիկ է, ուսուցչի կողմից հեշտ է բացատրել պատմության դրվագները։
    • «Աշխարհացույց» կրթական հարթակի կիրառմամբ չոր ու ցամաք չեն անցնի պատմության դասերը։
    • «Աշխարհացույց» կրթական հարթակի ուսումնասիրման և օգտագործման շնորհիվ սովորողների մոտ ձևավորվում է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, հայ ժողովրդի և Հայոց պետականության դերը համաշխարհային պատմության համատեքստում։
    • «Աշխարհացույց» կրթական հարթակը ստեղծում է միջառարկայական կապ հայրենագիտության, մայրենի, գրականության, աշխարհագրության հետ։
    • «Աշխարհացույց» կրթական հարթակը հնարավորություն է տալիս զարգացնել սովորողների մտածողությունը և վերլուծական միտքը, մեծացնում է տեսատարածական ընկալումը, բարձրացնում է սովորողների առաջադիմությունը։
    • «Աշխարհացույց» կրթական հարթակը բաց է և անվճար բոլորի համար միայն պետք է գրանցվել ու ժամանակի տարածության մեջ ճամփորդել։
    • «Աշխարհացույց» կրթական հարթակը հնարավորություն ունի կիրառելու smart board-ի,պրոեկտրի և համակարգչի միջոցով։

Եթե դպրոցն ունի համակարգչային կաբինետ, ապա ՏՀՏ֊ն կիրառելն անհրաժեշտություն է։

Այնպես որ, սիրելի ուսուցիչներ և աշակերտներ, գրանցվեք ու օգտվեք հարթակից։