Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի և “Հաղթելու Մշակույթ” նախագծի նախաձեռնությամբ Արցախից Երևան տեղափոխված ընտանիքների և զոհված կամ վիրավորում ստացած զինվորականների երեխաները հնարավորություն ունեցան մեկ օր լինել հրաշքի մեջ ![]()
![]()
Մեր դպրոց ընդունված արցախցի երեխաները նույնպես հնարավորություն ունեցան հրաշքի մասը դառնալու։ Երեխաները Ձմեռ Պապիկին նախապես նամակներ էին գրել իրենց ցանկություններով ու մաղթանքներով, իսկ Պապիկի բարի էլֆերը դրանք տեղ էին հասցրել։ ![]()
![]()
![]()
Մուտք գործելով տիկնիկային թատրոն` երեխաներն ու նրանց ծնողները հայտնվեցին հրաշքների հեքիաթային աշխարհում։ Դիտեցին ամանորյա գունագեղ ներկայացումը, հյուրասիրվեցին անուշահամ քաղցրավենիքներով և, վերջապես, հանդիպեցին Ձմեռ Պապիկին, ով կատարել էր բոլորի ցանկությունները և անվանական նվերներ էր պատրաստել իր թոռնիկների համար ![]()
![]()
![]()
![]()
Իսկ դպրոց վերադառնալով` երեխաները ստացան նաև Էրեբունի վարչական շրջանի կողմից պատրաստած նվեր-քաղցրավենիքները ![]()
![]()
Անասելի մեծ էր երեխաների ուրախությունը, նրանց անկեղծ ժպիտները հուզիչ էին և ջերմացնող։ Եվ ահա այսպիսի պահերին է, որ գիտակցում ենք, որ մենք`մեծերս, անկախ իրավիճակներից` պարտավոր ենք պահպանել երեխաների անհոգ ժպիտները ու խաղաղությունը, որովհետև նրանք են ներկայիս լույսի ու ապագայի լավատեսության հետ կապող մեր թելերը ![]()








