Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի և “Հաղթելու Մշակույթ” նախագծի նախաձեռնությամբ Արցախից Երևան տեղափոխված ընտանիքների և զոհված կամ վիրավորում ստացած զինվորականների երեխաները հնարավորություն ունեցան մեկ օր լինել հրաշքի մեջ
Մեր դպրոց ընդունված արցախցի երեխաները նույնպես հնարավորություն ունեցան հրաշքի մասը դառնալու։ Երեխաները Ձմեռ Պապիկին նախապես նամակներ էին գրել իրենց ցանկություններով ու մաղթանքներով, իսկ Պապիկի բարի էլֆերը դրանք տեղ էին հասցրել։
Մուտք գործելով տիկնիկային թատրոն` երեխաներն ու նրանց ծնողները հայտնվեցին հրաշքների հեքիաթային աշխարհում։ Դիտեցին ամանորյա գունագեղ ներկայացումը, հյուրասիրվեցին անուշահամ քաղցրավենիքներով և, վերջապես, հանդիպեցին Ձմեռ Պապիկին, ով կատարել էր բոլորի ցանկությունները և անվանական նվերներ էր պատրաստել իր թոռնիկների համար
Իսկ դպրոց վերադառնալով` երեխաները ստացան նաև Էրեբունի վարչական շրջանի կողմից պատրաստած նվեր-քաղցրավենիքները
Անասելի մեծ էր երեխաների ուրախությունը, նրանց անկեղծ ժպիտները հուզիչ էին և ջերմացնող։ Եվ ահա այսպիսի պահերին է, որ գիտակցում ենք, որ մենք`մեծերս, անկախ իրավիճակներից` պարտավոր ենք պահպանել երեխաների անհոգ ժպիտները ու խաղաղությունը, որովհետև նրանք են ներկայիս լույսի ու ապագայի լավատեսության հետ կապող մեր թելերը




