Մեր դպրոցի դասվար Հասմիկ Սաֆարյանը ներկայացնում է “Future Changemakers” միջազգային ծրագրին իրենց մասնակցությունն ու դրա շրջանակում կատարված աշխատանքները։


2021թ․-ի օգոստոս ամսից մինչև 2022թ․-ի փետրվար ամիսը 1զ դասարանի 8 աշակերտ (Աշոտ, Մարիամ, Դավիթ, Գայանե, Արարատ, Տաթև, Կարինա, Արփի) մասնակցեցին “Իթվինինգ” կրթական հարթակում իրականացվող “Future Changemakers” կոչվող նախագծին։ Նախագիծը եվրոպական էր, և համահիմնադիրները 3 երկրներից էին` Հայաստան, Վրաստան, Լատվիա։
Նախագծի շրջանակներում աշխատեցին 11 ուսուցիչ և շուրջ 90 աշակերտ։

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ 

 Ծրագրի նպատակն է զարգացնել աշակերտների քննադատական ​​մտածողությունը, ինքնագիտակցությունը, թվային գրագիտությունը, հաղորդակցական և ՏՀՏ հմտությունները: Դա կօգնի նրանց ուսումնասիրություններ կատարել մշակույթի, սովորույթների, արժեքների, ավանդույթների մասին և բարելավել իրենց կարողություններն ու գործողությունները տարբեր խնդիրների լուծման ժամանակ։

ՆՊԱՏԱԿՆԵՐ 

Ծրագրի շրջանակներում աշակերտները սովորում են ճանաչել իրենց պատմությունը, գտնել ներառական կրթության իրականացման նոր ուղիներ, թվային գործիքների միջոցով ստեղծել բովանդակություն, տիրապետել իրենց խոսակցական հմտություններին, դրսևորել նախաձեռնողական, համագործակցային և ստեղծագործական հմտություններ, կարեկցանք իրենց հասակակիցների նկատմամբ և կոտրել կարծրատիպերն իրենց համայնքներում։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

  • Օգոստոս – Ծրագրի թիմի, գործընկերների և երկրների հավաքագրում: 
  • Սեպտեմբեր –Մասնակիցների, աշակերտների, նրանց դպրոցների և երկրների ծանոթացում:
  • Հոկտեմբեր  – Լոգո, պաստառի ստեղծում։ Ստեղծել պաստառների հավաքածու Book Creator-ում:
  • Նոյեմբեր – Ստեղծել արկածային խաղ գործընկեր երկրների բնակության (քաղաքներ, քաղաքներ և գյուղեր) մասին: Վերբեռնեք արդյունքները Wakalet գրատախտակին:
  • ԴեկտեմբերԱռաջացնել խնդիրներ (էկոլոգիա, գենդերային հավասարություն, ներառականություն, ահաբեկում, կարծրատիպեր) իրենց համայնքներում և մտածել հնարավոր լուծումների մասին: Ստեղծել թվային գիրք Story Jumper-ի միջոցով:
  • ՀունվարԱզգային արժեքների ցուցադրում սովորույթների և ավանդույթների միջոցով, կրոնական տոներ. վերբեռնել տեղեկատվությունը և ստեղծված նյութը Google Jamboard-ում:
  • ՓետրվարՆախագծի գնահատում. ստեղծել բլոգ, խաղեր, հարցումներ, որոնք արտացոլում են ծրագրի արդյունքները:

ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Սովորելով վերլուծել՝ աշակերտները կկարողանան գտնել իրենց միջավայրը փոխելու բազմաթիվ ուղիներ, լուծել իրենց հասակակիցների հոգեբանական խնդիրները, լուսաբանել իրենց համայնքներում և երկրներում առկա խնդիրները և ունենալ միջմշակութային հաղորդակցություն:

Իմ աշակերտները, լինելով 6 տարեկան, ընդունեցին մարտահրավերը, քաջ մարտիկների պես կատարեցին բոլոր առաջադրանքները, ու կարծում եմ՝ շատ բան սովորեցին, և այդ հմտությունները կկիրառեն իրենց հետագա ուսումնական ու առօրյա կյանքում։ Եվ քանի որ նախագիծը միջազգային էր, լեզուն` անգլերեն, նրանց առջև դրված էր նաև այդ արգելքը հաղթահարելու ու պատվով դուրս գալու խնդիրը։ Կարծում եմ` կարողացանք հաղթահարել նաև այդ խոչընդոտը։

 

 

1․ Լոգոյի և պաստառի ձևավորում

Մենք ամենասկզբում պատրաստեցինք պաստառներ` համապատասխան թեմային ու առաջադրանքին, որի ընթացքում երեխաներն աշխատեցին զույգերով ու միմյանց օգնեցին նկարել, ներկել, ձևավորել պաստառները տարբեր նկարներով ու գրվածքներով։

 

2. Արկածային խաղ բնակության տեսարժան վայրերի մասին

Մեր հաջորդ աշխատանքը կապված էր իրենց համայնքի տեսարժան ու կարևոր վայրի մասին պատմելու ու ներկայացնելու հետ։ Յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց մեկ տեսարժան վայր` պատմելով նրա կարևորության ու անհրաժեշտության մասին։

https://youtube.com/shorts/BCcG_Cj4CtQ

https://youtube.com/shorts/Vd7mxwpVpgM

https://youtube.com/shorts/-HWrFviCKb0

Ունեցել ենք նաև տոների հետ կապված առաջադրանք, որտեղ ներկայացրեցինք, թե ինչպես է նշվում Ամանորը դպրոցում։

 

3. Էկոլոգիական խնդիր. առաջարկել թղթի և պլաստիկի վերամշակման տարբերակներ

Մյուս աշխատանքը էկոլոգիական խնդիրն էր։ Մենք վերցրել էինք պլաստիկի և թղթի վերամշակման տարբերակները, որը ևս շատ մանրակրկիտ ու հանգամանորեն ներկայացրեցինք նախագծում` պատրաստելով պաստառներ ու նյութեր դրա վերաբերյալ։ Այս աշխատանքը շատ ակնառու էր մեզ մոտ, քանզի մեր դպրոցում իրականացվում է պլաստիկի և թղթի հավաքագրում և տեսակավորում, և փոքրիկներն իրենց աչքի առաջ ունեին օրինակը։

Երեխաներն իրենց պատկերացմամբ աշխատել էին ու շատ հետաքրքիր աշխատանքներ ներկայացրին նաև այս առաջադրանքում։

Ունեցել ենք շատ հագեցած ու հետաքրքիր յոթ ամիսներ, որոնք իսկապես անմոռանալի կլինեն երեխաների ու ինձ համար։ Շատ֊շատ կարևորում եմ նախագծին երեխաների մասնակցությունը` թեկուզ հենց առաջին դասարանից, որովհետև դա երեխային տալիս է ինքնավստահություն, նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ, նոր փորձառություն։

Երեխան գործելով ու մասնակից լինելով է սովորում։