Տարրական դասարանների դասվար Մարիամ Դարբինյանը կիսվում է իր հետազոտական աշխատանքով, որտեղ ներկայացնում է կրթական գործընթացում գրավոր և բանավոր գնահատման տարբեր ձևեր, մոտեցումներ և մեթոդներ, ինչպես նաև՝ կոնկրետ առաջադրանքների գնահատման վերլուծություն մաթեմատիկայից։
Ստորև աշխատանքից մեկ հատված է, իսկ նյութն ամբողջությամբ կարող եք տեսնել՝ անցնելով այս հղումով՝ Հետազոտական-աշխատանք-Գնահատում
Գնահատումն ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է։ Գնահատմամբ պարզվում է յուրաքանչյուր սովորողի և դպրոցի կողմից առարկայական ու դպրոցական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարման ամբողջական պատկերը։
[…]
Գնահատման սանդղակ
Ռուբրիկ
Ռուբրիկ բառը ծագել է լատիներեն rubric (կարմիր կավ) բառից։ Ժամանակին կարևոր բառերը գրվում էին կարմիր կավով։ Մանկավարժական գրականության մեջ հաճախ է հանդիպում ռուբրիկ հասկացությունը, որի հայերեն համարժեքներն են գնահատման սանդղակը կամ սյունակաշարը։ Ռուբրիկը գնահատման հնար է, ձև, որը սանդղակի միջոցով համադրում է սովորողների ըմբռնման որակը, հմտության աստիճանների տարբերակման չափանիշները և առաջադրանքների կատարման որակը։ Ռուբրիկը կազմվում է այնպես, որ աշակերտը, առաջադրանք կատարելով, արդյունքում ստանում է որոշակի տեղեկություններ իր ուսումնառության մասին։ Ռուբրիկն օգնում է աշակերտին հասկանալ գնահատականի իմաստը, պատկերացում է տալիս տվյալ գնահատականի համար պահանջվող աշխատանքի մակարդակի մասին, ընդգծում է բացթողումները։ Գնահատման սանդղակները կարող են լինել ընդհանուր կամ որոշակի թեմայի համար։ Ընդհանուր սանդղակը կարելի է որոշակիացնել յուրաքանչյուր առարկայի դասի, թեմատիկ աշխատանքի կամ առաջադրված այլ նպատակի համար։ Որոշակիացված սանդղակները վերաբերում են որևէ ուսումնական նյութի յուրացումն ստուգելու նպատակով կազմված թեստին կամ առաջադրանքին։ Օրինակ՝ «Մակերեսներ» թեման անցնելուց հետո։
Այսօր ուսուցիչներիս համար ոչ միանշանակ և բարդ իրավիճակ է ստեղծվել։ Մանկավարժական գիտության և իրականության մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր իրավիճակը փոխվել է։ Մեզ արդեն մատչելի են նոր տեխնոլոգիաները, տեղեկատվության բազմաթիվ աղբյուրները, սակայն տեղեկատվության այս բազմազանությունն էլ իր հերթին խնդիրներ է առաջ բերում։ Նոր նպատակները փոփոխություններ են բերել նաև կրթության բովանդակության մեջ։ Զարգացնելով նորը՝ առաջ քաշվեց նաև ուսուցման, ստուգման ու գնահատման նոր մեթոդների անհրաժեշտությունը։ Ուսուցիչները ակտիվ մասնակցում են այս գործընթացին, անցկացվում են վերապատրաստումներ ՝ մաս նագիտական զարգացման համակարգի շրջանակներում, ներդրվում են նոր մեթոդներ ու տեղեկատվության հետ աշխատելու, նոր տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն։ Պետք է ուսուցիչներն անընդհատ զբաղվեն ինքնակրթությամբ, ինքնակատարելագործմամբ։ Եվ այս ամենը կնպաստի ավելի
որակյալ կրթության։ Այս ամենի հետ շատ կարևոր տեղ ունի գնահատումը։ Կրթական գործընթացի
ժամանակակից մոտեցումներում, որպես սկզբունք, նվազեցվում է միավորային կամ նիշային գնահատման վրա կենտրոնանալը՝ ի օգուտ ուսուցանող աշխատանքների, գործնական աշխատանքների ու գիտելիքների կիրառությունների։ Հետադարձ կապով նշվում են վերլուծություններից ստացված կարևոր արդյունքները և արվում հետևություններ ՝ կապված ուսուցման ձևերի ու մեթոդների պետական չափորոշիչների, ծրագրային
նյութերի և թեմատիկ պլանների վերանայման անհրաժեշտության հետ։
Այս ամենով, մենք՝ ուսուցիչներս, արժևորում, դատողություններ ենք անում աշակերտի արածի և ձեռք բերածի արժեքային համակարգի մասին։ Մեկ ուսումնական տարի հետո կդրվի նոր գնահատման գործընթացը, որն իրենից ներկայացնում է ոչ միավորային գնահատում։ Տարրական դպրոցում միավորային գնահատում չի իրականացվի, լինելու է բառային՝ բնութագրող։ Ես ինքս մասնակցել եմ «Քայլ առ քայլ», «Բազմաբնույթ մտածողության տեսության կիրառումը ուսուցման վաղ շրջանում», «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» ծրագրերի և նաև մի շարք այլ վերապատրաստումների։ Այս ամենը ինձ օգնում է ճիշտ կազմակերպել իմ աշխատանքը, քայլել ժամանակի հետ, ճիշտ հասկանալ նորամուծությունները և կիրառել իմ կրթական գործընթացում հօգուտ աշակերտի։
Հետազոտական աշխատանքն ամբողջությամբ կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ։