Անգլերենի ուսուցչուհի Մարիամ Գասպարյանն այս հետաքրքիր նյութում համախմբել և ներկայացնում է բրիտանական և ամերիկյան անգլերենների հիմնական տարբերությունները։

Ամենաշատ տրվող հարցերից՝ «Ո՞րն է բրիտանական  և ամերիկյան անգլերենի տարբերությունը»: Իրականում՝ տարբերություն չկա, նույն անգլերենն է, ուղղակի ունենք մի քանի տարբերություններ՝ արտասանական, ուղղագրական, բառապաշարի հետ կապված որոշակի առանձնահարկություններ և քերականության մեջ, բայց շատ քիչ: Հիմնական արջի բաժինը հասնում է արտասանությանը:

Հերթով սկսենք քննարկել.

  1. Ուղղագրական – spelling differences

Ամերիկացիները սիրում են բառերից դուրս թողնել “ավելորդ” տառերը, իսկ հնչյունները գրել այնպես, ինչպես լսում են, կամ դրանց կարճ տարբերակներով․

2․ Բառապաշարային –Vocabulary

Ստորև ներկայացված բառերը նույն իմաստն ունեն, բայց երկու հասարակություններում տարբեր բառերով են կիրառվում․

3․ Քերականական – Grammar

Քերականական տարբերությունները շատ քիչ են, հիմնականում կապված են անցյալի և վաղակատարի հետ: Ամերիկացիները հիմնականում օգտագործում են “past simple”՝անորոշ անցյալ, որովհետև երբեմն չեն հասկանում, թե երբ պետք է օգտագործեն վաղակատարը: Բայց, եթե ուզում եք մաքուր, գեղեցիկ, գրական  և ամբողջ քերկանական կանոնները ճիշտ օգտագործել, դա արդեն բրիտանական անգլերենն է:

4․ Արտասանական –Pronunciation

Ամենամեծ տարբերությունը արտասանական տարբերությունն է: Սա է, որ ամերիկյան և բրիտանական անգլերենները դարձնում է տարբեր: Նույն բառը տարբեր ձևով են արտաբերում:

 

Ստորև հետաքրքրաշարժ մի տեսանյութ է, որտեղ Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի լիազոր դեսպանները ներկայացնում են անգլերեննրի տարբերությունները։https://www.youtube.com/watch?v=S70kI3vkP7o

Նյութին առավել մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով՝