Ինֆորմատիկայի ուսուցչուհի Քնար Հովսեփյանը ներկայացնում է իր դիտարկումները շատերի կյանքում հեռախոսի թողած ազդեցության և դրանից կախվածության մասին
Այսօր բոլորս դաձել ենք թվային աշխարհի գերին. մեր օրը սկսվում և ավարտվում է հեռախոսի միջոցով։ Շատերս առօրյան անցկացնում են սոցցանցերում, մյուսները դարձել են Youtube-ում «որսորդ», մի մասը՝ կլանված խաղերով։ Արդյունքում մոռացել ենք մարդկային շփման, միմյանց հետ դեմ առ դեմ զրույցի մասին։ Եթե նույնիսկ հանդիպումներ լինում են, ապա այդ ժամանակ ևս հեռախոսը մարդկանց ձեռքին է։
Փոքրիկ հետազոտություն անցկացրի դասարաններից մի քանիսում՝ հանձնարարելով աշակերտներին հեռախոսից օգտվել միայն զանգեր կատարելու համար, իսկ այլ նպատակներով գործածել ընդհամենը օրվա մեջ ընդամենը 1 ժամ (հետազոտական աշխատանքներ, տեղեկություններ, խաղեր, տեսանյութեր, տեսադասեր և այլն)։ Արդյունքը հիասթափեցնող էր` գրեթե մեծամասնությունն ասաց, որ չի կարողացել չվերցնել և հեռախոսով չզբաղվել։
Հոգեբանները փաստում են, որ առավել հաճախ հեռախոսից կախվածություն են ունենում այն անձինք, ովքեր ինքնամփոփ են։ Նման մարդիկ այդ կերպ են իրենց զգացմունքները, հույզերը, մտավախերը, խնդիրները, հարցերը արտահայտում։
Արդյունքում իրենք սկսում են հորինել վիրտուալ աշխարհ և ապրել այնտեղ։ Նման մարդիկ ևս վտանգավոր կարող են դառնալ հասարակության համար` դուրս չգալով վիրտուալ կյանքից։
Կարող ենք հեռախոսը ծառայեցնել ի օգուտ մեզ, այն օգտագործել հետաքրքիր ու տարաբնույթ ինֆորմացիա ստանալու, արդյունավետ տեսանյութեր սովորելու, ժամանակակից տեխնիկաներին տիրապետելու, իրական և կեղծ տեղեկատվությունը տարբերակելու համար։