Մեր դպրոցի լոգոպեդ Արմինե Քիրազյանը ներկայացնում է, թե ինչ է աուտիզմը

? ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ 2008թ․-ից ապրիլի 2-ը նշվում է որպես աուտիզմի իրազեկման միջազգային օր։

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Ինչպե՞ս կարող է ծնողը հասկանալ, որ երեխայի մոտ առկա է «ԱՈՒՏԻԶՄ»:

1. Երեխան 2-3 տարեկան է, բայց չի արտաբերում ոչ մի բառ և չի խոսում։

2. Երեխան չունի լսողության հետ կապված խնդիրներ, բայց չի արձագանքում իր անվանը և իրեն ուղղված հրահանգներին։

3. Երեխան խուսափում է տեսողական կոնտակտից, խուսափում է խոսակցի աչքերին նայելուց։

4. Երեխան անտարբեր է շրջապատի նկատմամբ, ունի սահմանափակ հետաքրքրություններ։

5. Արտաբերում է տարաբնույթ ձայներ՝ (օօօօ, աաաա)։

6. Կրկնում է խոսողի խոսքը։

7. Երեխան 3 տարեկան է, բայց դեռ չի ճանաչում իր ես֊ը, խոսում է 2-րդ կամ 3-րդ դեմքով. օրինակ՝ ջուր ուզելու դեպքում, կարող է ասել. «Ջուր ե՞ս ուզում»։

8. Երեխայի գործողությունները խաղալիքների հետ ոչ նպատակային են. սեղմել, հարվածել, պտտացնել։

9. Երեխան խաղի մեջ չի մտնում և չի համագործակցում հասակակիցների հետ։

10. Երեխան սովորաբար խաղում է միայնակ։ Մեկուսանում է շրջապատից։

11. Կրկնվող շարժումներ է կատարում՝ նա անընդհատ թափահարում է գլուխը, ճոճում մարմինը, ճռճռթացնում ատամները և այլն։ Սևեռուն հետևում է այն ամենին, ինչ պտտվում է:

12. Պահպանողական վարքագիծ է ցուցաբերում, այսինքն մշտապես երեխան կատարում է վարքի որոշ դրսևորումներ։ Օրինակ՝ փակել բաց դռները, շարել առարկաները մի գծով։

13. Սննդի ընտրողականությունը նույնպես շատ յուրօրինակ է նրանց մոտ: Նա կարող է հրաժարվել որոշ տեսակի կերակուրներից։ Կարող է նաև ուտել միշտ նույն բանը։

14. Վարքային առանձնահատկություններ՝ ագրեսիա և ինքնագրեսիա (ինքնավնասում)։ Վտանգավոր իրավիճակներում չունի վախի զգացում։

15. Երեխան կարող է ունենալ գեր/թեր զգայունություն. խուսափում է թրջվելուց, փակում է ականջները որոշ ձայներ լսելիս, կարող են ամուր հրվել, հարվածել իրերին, դրանք ավելի լավ զգալու համար։

Այսպիսով, եթե կա աուտիստիկ սպեկտորի խանգարում, ապա տուժված են լինում հետևյալ ոլորտները՝ 

1. խոսք և հաղորդակցում

2. ընկալում

3. զգայական ոլորտ

4. իմացական գործընթացներ

5. սոցիալ-հուզական ոլորտ։

Խոսքի և հաղորդակցման հետ կապված խնդիրները աուտիստիկ սպեկտորի խանգարման ժամանակ կարող են արտահայտվել տարբեր ձևերով: Աուտիստիկ սպեկտորի խանգարում ունեցող երեխաների գրեթե կեսի մոտ խոսքը լիարժեք զարգացած չի լինում: Շատ երեխաներ ընդհանրապես չեն խոսում, իսկ մյուս մասը, որ խոսում է, խոսքը չի կիրառում որպես հաղորդակցման միջոց: Բնորոշ է խոսքային կրկնողությունները՝ էխոլալիաներ, բառերի ճիշտ վերջավորություններ կազմելու և դրանք նախադասության մեջ կիրառելու անկարողություն, դերանունների ոչ ճիշտ կիրառություններ։

Աուտիստիկ սպեկտորի խանգարում ունեցող երեխաների հետ տարվում է համալիր աշխատանք՝ կախված ծանրության տեսակից: Նրանց հետ ըստ անհրաժեշտության աշխատում են հետևյալ մասնագետները՝ ?լոգոպեդ ?հոգեբան ?հատուկ մանկավարժ ?վարքային թերապիստ ?արտ-թերապևտ ?նյարդաբան։

Նշենք անցյալ դարի հայտնիներին, ովքեր ունեցել են աուտիստիկ սպեկտրի խանգարում՝ ?Մոցարտ ?Ագաթա Քրիստի ⚗️Չարլզ Դարվին ?Ալբերտ Էյնշտեյն ?Իսահակ Նյուտոն ?Պոլ Դիրակ։

Մտածելու տեղիք է տալիս՝ արդյո՞ք աուտիստիկ սպեկտորի խանգարումը համարվում է խնդիր, թե՞ դա անհավանական տաղանդ է։

Մտածենք։ Աուտիզմը դատավճիռ չէ, այլ՝ հոգեվիճակ։ Լինենք իրազեկ և աջակից ?