ՍԱՐԱՏԻԿՅԱՆ ՆԱՐԵ

6դ դասարան

Տո’ւն եկ, զինվո’ր, քեզ այստեղ սպասողներ ունես,

Արի’, որ քեզ նման առյուծներ ծնես:

Տո’ւն եկ, զինվո’ր, ե’կ տունդ շենացնելու,

Տո’ւն եկ, զինվոր, ե’կ սերունդ գոյացնելու:

Արի’, որ ոսոխը չտոնի հաղթանակ,

Թեկուզ՝ վիրավոր, բայց միայն արի։

Դու կիսատ թողածներ ունես, զինվո՛ր, արի լրացնելու,

Արի՛ քրոջդ կողքին կանգնելու,

Արի եղբորդ թև ու թիկունք լինելու,

Արի՛ զոհված ընկերոջդ տված խոստումդ կատարելու,

Արի՛,  որ մորդ ու հորդ աչքերը չթախծոտվեն։

Ու հիշի՛ր՝ եթե խոստմանդ հանկարծ տեր չլինես ու չգաս,

Մեր սրտերում որպես անմահ հերոս դու կմնաս։

Բայց և հիշիր՝ թեկուզ վիրավոր,  դու միայն արի։

Զինվոր եղբայրս տուն եկավ,

Եկավ ու խոստմանը տեր եղավ,
Եկավ ու ինձ թիկունք եղավ,
Եկավ` տան վիշտը խինդով պատելու,
Չարի դիմակը պատռելու եկավ,
Պապի համբավը պահելու եկավ,
Մոր թախիծը ցրելու եկավ,
Սերունդը շարունակելու եկավ։
Զինվոր եղբայրս տուն եկավ,
Եկավ ողջ ու առողջ,
Եկավ իր հավատքով,
Աստծո շնորհով ու օրհնանքով,
Զոհված ընկերոջ շիրիմին եկավ։
Ցավոք, կյանքի դեմ չարացած եկավ,
Բայց միևնույնն է` եկավ։