ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐԻ
9դ դասարան
Շնչի’ր, հայրենի’ք.
Էստեղ մամռոտում է մի ողջ պատմություն,
Երկնքում էստեղ ճնշող ու մռայլ ամպ է գոյանում,
Լեռներիդ ձյունն էլ սրտիդ է նստում։
Շնչի’ր, հայրենի’ք.
Զավակներդ իրենց շունչն են նվիրում
քո ուժասպառ շնչառությանը։
Ամուր նրանց գրկի’ր
Ու սրտին իրենց բաբախյուններ պարգևի’ր։
Շնչի’ր, հայրենի’ք.
Էլի զավակներդ են քեզ հիվանդացնում,
Նրանք էլ քոնն են,
Բայց ճիշտ չեն գործում։
Դու մի մոռացիր շունչ տվողներին ու շնչի’ր, հայրենի’ք։
Շնչի’ր, հայրենի’ք.
Ես գիտեմ, որ զգում ես`
Քո շնչառությունն աշխարհի պահանջներին չի համապատասխանում,
Ու նրանց սիրտն ամենևին էլ շունչդ լսել չի ուզում,
Բայց դու, նվիրյալներից շունչ հավաքելով,
Շնչի՛ր ու նետի՛ր իրենց անտարբերության ծովը զայրույթով։
Շնչի՛ր, հայրենի՛ք.
Իմ աչքերն են դա տեսնելիս փայլում,
Քո ժպիտն է մեզ ապրել ստիպում,
Դու կանգնի՛ր երկրագնդին դեմ դիմաց
Ու պատմի՛ր, թե շունչ նվիրողը քեզ վերջում ինչ ասաց։
Շնչի՛ր, հայրենի՛ք.
Ես ուզում եմ քեզ հետ խոսել
Ու այս անգամ քեզ լսել,
Շնչառությունդ լսել ու մխիթարվել։
Շնչի՛ր, հայրենի՛ք,
Ու գլուխդ վե՛ր պահիր։
Դու սխալ գնահատվեցիր,
Բայց շատերի սրտում էլ անգնահատելի մնացիր։
Շնչի՛ր, հայրենիք.
Քո քամիներն անգամ պատմություն ունեն,
Իսկ գրկումդ՝ ինչքան քար,
այնքան ապրած տարիներ բազմաչարչար։
Շնչի՛ր, հայրենի՛ք.
Քո թոքերն են երգերով լցվել,
Դու երգի՛ր դրանք
Ու թույլ մի՛ տուր դրանց
Կոկորդդ սեղմել։
Շնչի՛ր, հայրենի՛ք.
Դարեր քնեցիր, հիմա արթնացի’ր,
Կորցրածդ փնտրի՛ր ու գտի՛ր,
Չգտնելու դեպքում՝ նորը ստեղծի՛ր։
Հայրենի՛ք, շնչի՛ր.
Վերջին շունչը քեզ հասավ երիտասարդի,
Ով կլցներ իր լույով
Հոգին ողջ աշխարհի.
Շնչառությանդ համար թանկ վճարեցինք…
Հայրենի՛ք, շնչի՛ր,
Կրկին առյուծներ ծնելու համար,
Սերնդին հանուն քեզ ապրել սովորեցնելու համար,
Նրանց վառ ու լուսավոր ապագայի համար,
Նվիրյալներիդ հոգիները արտաշնչի՛ր…
Հայրենի՛ք, շնչի՛ր․․․