ԷԼԵՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ
9բ դասարան
Առհասարակ ո՞րն է կանանց դերը հասարակության մեջ։ Օրինակ Ռոբին Մորգանը գտնում է, որ կանայք ժառանգաբար պասիվ կամ խաղաղ չեն, նրանք պարզապես մարդ են` ժառանգաբար, իսկ Քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման գտնում էր, որ կանայք խաղաղ են: Ըստ Ֆրենսիսի «Կինը եւ համաշխարհային քաղաքականության էվոլյուցիանց (Women and the Evolution of World Politics ) հոդվածը փաստարկում էր, որ տղամարդիկ ավելի շատ են հակված բռնության, քան` կանայք։
Հայաստանում դեռ հեթանոսական ժամանակներից կինն է համարվել ընտանիքի հիմքը։ Քրիստոնեության մուտքից հետո կնոջ պաշտամունքն արտահայտվել է Աստվածամոր կերպարով։ Սկսած չորրորդ դարից՝ իրավական փաստաթղթերում նշվել է կնոջ և տղամարդու իրավահավասարության մասին։
Ուսումնասիրելով հասարակագիտություն առարկան՝ ծանոթ ենք «Ֆեմինիզմ» հասկացությանը ՝սեռային իրավահավասարությանը։ Բոլոր մարդիկ հավասար են արժանապատվությամբ և ունեն միևնույն հիմնկան իրավունքները։
Բոլորը հավասար են օրենքի առջև։ Այս մասին նշված է ՀՀ 25-րդ հոդվածում։ Սեռային հավասարության հասկացությունն առաջինը կիրառել է 1968թ․-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանության դասախոս Ռոբերտ Սթոլերը։ Տարբեր են հասարակության սպասելիքները կանանցից և տղամարդկանցից։ Օրինակ՝ ակնկալվում է, որ կանայք լինեն զիջող, խոնարհ, իսկ տղամարդիկ՝ համառ, իշխանատենչ։
Սեռային դերերը պայմանավորված են տվյալ հասարակության կրոնական պատկերացումներով, մշակույթով, հոգեբանությամբ, ավանդույթներով։
Ինչպես ասել է Մարգարետ Թետչերը՝
«Տունը պետք է լինի կնոջ աշխարհի կենտրոնը, բայց ոչ սահմանը»։
Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին ասվում է նաև Շահամիր Շահամաիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունում։
Կանանց դերը մեծ է նաև քաղաքական կյանքում։ Մենք ունեցել ենք մի շարք կին թագուհիներ, ինչպիսիք են Էրատոն, Փառանձեմը, Զապելը։ 19-րդ դարում ի հայտ են գալիս մի շարք կին մշակութային գործիչներ, գիտնականներ, գրողներ, պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, ազատ արհեստների կիրառողներ: Դրանում կարևոր էր օրիորդաց դպրոցների ստեղծումը։
Շատ երկրներում կանայք սկսեցին կարևոր դեր խաղալ պատերազմների ժամանակ՝ աշխատելով արտադրության, բժշկական հաստատություններում և ռազմաճակատներում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կանայք սկսեցին փոխարինել տղամարդկանց աշխատատեղերում, որոնք ազատ արձակվեցին այն պատճառով, որ շատ տղամարդիկ զորակոչվեցին ռազմաճակատ: Կանայք սկսեցին աշխատել գործարաններում, գրասենյակներում և տնտեսության այլ ոլորտներում: Որոշ երկրներում, ինչպես օրինա՝կ Մեծ Բրիտանիան, կանանց թույլ տվեցին միանալ բանակին, չնայած նրանք չէին կարող ծառայել առաջնագծում: Կանայք կարող էին պատերազմի ընթացքում ավելի բազմազան պաշտոններ զբաղեցնել, այդ թվում՝ մարտական: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարևոր դեր խաղացող ամենանշանավոր կանանցից մեկը Սոֆի Շոլն էր՝ գերմանացի ազգայնական ակտիվիստ և «սպիտակ վարդ» շարժման անդամ։ Հիմնական նպատակը բռնապետության, նացիզմի նվազեցումն էր։ Սոֆի Շոլն ու նրա եղբայրը երկրորդ աշխարհամարտում եղան առաջինները, ովքեր դեմ գնացին նացիզմին և բարձրաձայնեցին դրա մասին։ Արդյունքում՝ նրանք դարձան բռնաճնշումների զոհ։
Ֆեմինիզմը, որպես տղամարդկանց հետ կանանց հավասարության շարժում, զարգացավ ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի, այնպես էլ Երկրորդի ժամանակ: Այնուամենայնիվ, այս հակամարտություններն էական ազդեցություն ունեցան ֆեմինիստական պայքարի վրա։
Պատերազմները և՛ դրական, ևշ՛ բացասական ազդեցություն ունեցան ֆեմինիզմի վրա: Մի կողմից նրանք ցույց տվեցին, որ կանայք կարող են կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք նախկինում համարվում էին «արական» սեռին թույլատրելի, ինչը նպաստում էր նրանց ուժեղացմանը: Մյուս կողմից՝ պատերազմները նաև հանգեցրել են կանանց վիճակի վատթարացմանը որոշ ոլորտներում, ինչպիսիք են ռազմաճակատի հարկադիր մոբիլիզացումը և աշխատավայրերում խտրականությունը: Խտրականության հիմքում ընկած է տգիտությունը և բացասական կարծրատիպերը։
Հայրենական մեծ պատերազմում նույնպես մեծ է եղել կանանց դերակատարությունը։ Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք նույնպես ծառայության են անցել՝ հաղթահարելով մարտական բոլոր դժվարությունները, նրանց հետ միասին հասել են մինչև վերջնական հաղթանակի՝ մինչև Բեռլին։
Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի հերոսական տարեգրության մեջ առհավետ արձանագրվեցին շատ հերոսուհիների անուններ, որոնք իրենց սխրագործություններով անմահ փառք բերեցին խորհրդային կնոջ տիպարին։
«Երբեք ոչ մի պատերազմում կանայք այնպիսի դեր չեն խաղացել, ինչպես 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում»։
Հայրենական մեծ պատերազմի հերոսական տարեգրության մեջ առհավետ ամրագրվել են Զոյա Կոսմոդեմյանսկայայի, Լիզա Չայկինայի, Ուլյանա Գրոմովայի, Լյուբա Շևցովայի, Մայա Փահլևանյանի և այլ անմահ քաջերի անունները։
Ընդհանրապես մեզ պատմությունից հայտնի է, որ պատերազմի ընթացքում կանայք հիմնականում զբաղվել են պարեն մատակարարելով սահման, սակայն քիչ է նշվում կանանց տոկուն ոգու առկայության մասին։
Հատկանշական էր Աղբյուր Սերոբի կնոջ՝ Սոսե Վարդանյանի դերը։ Սոսե Մայրիկը մասնակցել է հայդուկային կռիվների, ինչի համար ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով։ 1898 թվականին Բաբշենի կռվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում։ 1899 թվականին 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարել էին Գելիեգուզան գյուղը, ուր ապաստանել էր Սերոբն իր ընտանիքով և 12 ֆիդայիններով։ Մինչ այդ սասունցու ձեռքով նենգաբար թունավորվել էր Սերոբը։ Թշնամին, տեսնելով Սերոբի անօգնական վիճակը, հարձակվել է գյուղի վրա։ Այդ անհավասար կռվում զոհվել են Սոսեի ամուսինը, որդին՝ Հակոբը, Սերոբի եղբայրները՝ Մխեն և Զաքարը։ Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակել է քաջաբար մարտնչել և վիրավորվել է; Վիրավոր ժամանակ գերվել է և տարվել Բիթլիս, իսկ շուտով՝ ազատ արձակվել։ Բշարե Խալիլը կտրել էր մահացած Սերոբի գլուխը և հայերին ահաբեկելու նպատակով՝ ձողի վրա Սասունի լեռներից հասցրել մինչև Բաղեշ։ 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո Սոսե Մայրիկը տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս։ Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում ջարդերի ժամանակ։
1920 թվականի վերջին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ 1953 թվականին վախճանվել է։ 1998 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում։
Խոսել կանանցից և չնշել Եղիզբեթ երկրորդին (1926-2022) անհնար է։ Նա անձնագիր չի ունեցել, բրիտանական անձնագրերը տրվում էին հենց թագուհու անունից։ Եղիսաբեթ Երկրորդը նաև միակ մարդն էր, որին թույլատրվում էր ավտոմեքենա վարել առանց վարորդական իրավունքի։ Եթե կարծում եք, թե մեքենա չի վարել, ապա չարաչար սխալվում եք։ Եղիսաբեթը մեքենա վարել սովորել էր դեռ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ նրան վստահել էին բժշկական բեռնատարը։ Ու նա ոչ միայն վարում, այլև ինքնուրույն նորոգում էր մեքենան։ Հետաքրքրական է, որ թագուհին կենդանության օրոք մասնակցել է իր ապագա հուղարկավորության արարողությանը վերաբերող կազմակերպչական աշխատանքներին ու որոշել՝ ոնց է ամենն արվելու:
Մետղադրամ 1953թ
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն էլ նկատել է, որ զինված ուժերում կանանց դերն ու նշանակությունը երկար տարիներ անտեսվել է, սակայն ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն այն գիտակցում եւ ճանաչում են:
«Կանայք կարեւոր դեր ունեն խաղաղության ձեռք բերման, պահպանման ու հակամարտության կարգավորման գործում: Շատ կարեւոր է, որ ՀՀ ԶՈՒ-ում եւս չանտեսվի այն տաղանդը, որն ունեն կանայք: Աշխարհում չկա որեւէ զինված ուժ, որն անտեսի այդ դերը, մենք եւս պետք է մեծ հնարավորություն տանք կանանց խոսքի ու դերի տարածմանը»,- ասել է Ուիլյամ Լահյուն:
Նշված որոշմանը համաձայն կանայք ընդգրկված չեն որոշումներ կայացնելու մեջ։ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանը նշել է,որ դրա հիմնական պատճառը հայկական մտածողությունն է։
Հիմա հատկապես Հայաստանի Հանրապետությունն ունի յուրաքանչյուրիս կարիքը, ինչպես՝ տղամարդու,այնպես էլ՝ կնոջ։Ներկայումս ավելի են արժեվորում կանանց դերը թե ՛ հասարակական և թե ՛ քաղաքական կյանքում ։