ՆԱՐԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ
5զ դասարան
Իմ անձնական գրադարանի առաջին գիրքը Ռուբեն Մարությանի «Չիկարելիի արկածները» գիրքն է: Շատերի համար գուցե այն սովորական գիրք է, բայց ինձ համար այն առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետև գրքի հեղինակն այն անձամբ է նվիրել պապիկիս՝ իր մակագրությամբ: Երևի պապիկս այն սիրով ընդունել է ընկերոջից և չի էլ պատկերացրել, որ այս գիրքն այժմ դարձել է յուրահատուկ արժեք ինձ համար: Պապիկիս չեմ տեսել, բայց այս գրքով, կարծես, հոգևոր կապվածություն եմ զգում նրա հետ և սովորում դատել:
Գիրքը մի տղայի մասին է, ով չի լսում իր ծնողներին, անցնում է տարբեր փորձությունների միջով և տարիների ընթացքում ամեն օր փոքրանում է:
Պատմության ավարտին հասկացա, որ խոսքը ոչ թե իրական փոքրանալու, այլ հոգով, վարքով փոքրանալու մասին է: Մարդ որքան սխալ է գործում, այնքան հոգով փոքրանում է: Պետք է ապրել՝ բարություն ու սեր տարածելով, շնորհակալ լինելով, երազելով և պայքարելով:
Ես էլ կհետևեմ պապիկիս խորհուրդներին ու կապրեմ արժանավայել, կգնամ երազանքներիս հետևից ու չեմ վախենա ոչ մի փորձությունից…
Գրքի ուղերձներց մեկը հատկապես հետևյալն է.
«Փոքրի՛կ բարեկամ, մենք չենք կարող նույն տեղում կանգնած մնալ, մենք պետք է միշտ առաջ գնանք: Կյանքը հետաքրքիր ու գեղեցիկ է նաև ձախորդությունների ու դժվարությունների պահերին»: