Դպրոցական նախագծեր
Մեր դպրոցը մենք դիտարկում ենք որպես դպրոցական համայնք, որի մեջ են մտնում դպրոցի աշակերտները, ուսուցիչները, անձնակազմը, ծնողները, անգամ՝ հարակից տարածքի բնակիչները։ Ուստի՝ դպրոցական կրթությունից զատ՝ մենք կարևորում ենք նաև դպրոցում համայնքային նախագծերի իրականացումը, որն էլ ավելի սերտ կապ է ստեղծում դպրոցի և համայնքի միջև, առաջացնում է միմյանց հանդեպ փոխադարձ վստահություն, համայնքի ու դպրոցի հանդեպ հոգածություն և պատասխանատվության զգացողություն։ Իսկ մեր դպրոցական նախագծերը տարբեր են՝ յուրաքանչյուրը որևէ կոնկրետ ոլորտում, մեր դպրոցը բաց է ցանկացած գաղափարի համար, որը նպաստում է դպրոցական համայնքի ամրապնդմանը։
Դպրոցական այս նախագծերից բացի՝ դպրոցում 2018թ․-ից ի վեր կիրառվում է նաև նախագծային ուսուցման մեթոդը, որի հիմքում ընկած է սովորողի ճանաչողական հմտությունների, սեփական գիտելիքներն ինքնուրույն ձևակերպելու, տեղեկատվական տարածքում կողմնորոշվելու, քննադատական և ստեղծագործական մտածողության ձևավորումն ու զարգացումը։